Մասնակցության պայմաններ

Վերջին թարմացումը՝ 18.08.2026

Հայտի ներկայացման պայմաններ և տվյալների մշակման համաձայնություն

Հայտը ներկայացնելով՝ Դուք հաստատում եք, որ՝

  1. լիազորված եք հայտը ներկայացնել տվյալ բիզնեսի անունից, իսկ տրամադրված տեղեկությունները հավաստի և ամբողջական են,
  2. համաձայնում եք, որ «Դիննո» ՓԲԸ-ն հավաքի, պահպանի և մշակի հայտում տրամադրված տվյալները՝
    • հայտը դիտարկելու և գնահատելու,
    • արդյունքների վերաբերյալ Ձեզ հետ կապ հաստատելու,
    • Business Challenge ծրագրի շրջանակում հետագա ծառայություններ մատուցելու,
    • «Դիննո»-ին պատկանող կամ նրա կողմից կառավարվող պրոդուկտների, ծառայությունների և առաջարկների վերաբերյալ Ձեզ տեղեկացնելու նպատակով,
  3. «Դիննո»-ն կարող է տվյալները տրամադրել իր աշխատակիցներին, գնահատողներին և ծառայություններ մատուցող գործընկերներին միայն նշված նպատակների իրականացման համար և գաղտնիության համապատասխան պայմաններով,
  4. հայտի ներկայացումը չի երաշխավորում ծրագրում ընտրվելը, ֆինանսավորում, համագործակցություն կամ որևէ ծառայության տրամադրում։ «Դիննո» ՓԲԸ-ն կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և ընդունել կամ մերժել հայտը։